ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, որը ցած է ընկել ձորից. վիճակը գնահատվում է բավարար

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, որը ցած է ընկել ձորից. վիճակը գնահատվում է բավարար

Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր հինգ ժամ (2.5/2.5), ինչն էլ թույլ է տվել բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը: Երեխայի վիճակն այժմ գնահատվում է բավարար։ Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ։

 

 

  • Կիսվել: