հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են. ԱՆ

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են. ԱՆ

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: Այս մաիսն հայտնում են առողջապահության նախարարությունից։ 

ԱՆ-ն խորհորում է սՍուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու պատակով՝ պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ինչպես նաև՝ 

. Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

. Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք

. Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները

. Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները

. Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ

. Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ

. Հագնվե՛ք եղանակին համահունչ

. Հետևե՛ք անձնական հիգիենային:

  • Կիսվել: