ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սուբվենցիոն ծրագիր Գավառի մանկապարտեզի համար

Սուբվենցիոն ծրագիր Գավառի մանկապարտեզի համար

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզի շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 385 հազար դրամ՝ տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետը։

Գումարի 65 տոկոսը կամ 65 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 
35 տոկոսը կամ 35 միլիոն 485 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը: 
Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, համայնքապետարանի միջոցներով տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է մասնակի նորոգումների: Այս ծրագրով ամբողջությամբ կավարտվի հիմնանորոգումը, և մանկապարտեզը կունենա ժամանակակից շենքային պայմաններ: Այս պահին մանկապարտեզում գործում է երեք խումբ, իսկ հիմնանորոգումից հետո դրանց քանակը կավելանա: 

  • Կիսվել: