կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ստուգման նպատակով կանգնեցված մեքենայում զենք-զինամթերք և ապօրինի որս կար (տեսանյութ)

Ստուգման նպատակով կանգնեցված մեքենայում զենք-զինամթերք և ապօրինի որս կար (տեսանյութ)

Նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի պարեկները Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ համատեղ Գորիսում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 37-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը և 35-ամյա ուղևորը իրավապահներին հայտնել են, որ Խնձորեսկի տարածքում նապաստակ են որսացել:

Ուղևորը մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է իր անվամբ հաշվառված, ժամկետանց թույլտվության կտրոնով «ՍԿՍ» տեսակի գործարանային համարներով որսորդական ակոսափող հրացան, «ԻԺ-54» մոդելի երկփող գործարանային համարի որսորդական ողորկափող հրացան, ինքնաձիգի 20 փամփուշտ և ապօրինի որսած երկու նապաստակ:

Տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

 

  • Կիսվել: