Ստուգայցեր Երևանի կենտրոնական հատվածներում՝ բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով
Բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության աջակցությամբ ստուգայցեր են իրականացնում քաղաքի կենտրոնական հատվածներում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անօրինական առևտրով զբաղվողները բազմիցս նախազգուշացվել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով խաղալիքների և գյուղմթերքի բացօթյա, ոչ սահմանված վայրերում վաճառքն արգելվում է:
Ըստ աղբյուրի՝ ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա: