կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասման պատճառով դադարեցվել է Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազամատակարարումը

Ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասման պատճառով դադարեցվել է Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազամատակարարումը

Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 9-ին ժամը 22:05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին ասված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,-հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

 

  • Կիսվել: