հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները  դժվարանցանելի են բեռնատարների համար:
 
Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
 
Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Կոտայքի մարզում, Արագածի, Ապարանի, Աշտարակի, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Դիլիջան, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
 
Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (ցածր տեսանելիություն)  բուք է:
 
Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: