շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) դժվարանցանելի է բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Շիրակի, Լոռու մարզերում, Դիլիջանի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Սիսիան, Հրազդան, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:
Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում և Գորիս քաղաքում մառախուղ է:
Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: