Ստեփանավանի ոստիկաններն անասնագողություններ են բացահայտել (տեսանյութ)
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ ամիսներ առաջ Բովաձոր բնակավայրից ձի է գողացել։
Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը էլի էր անասնագողություններ արել։ Մի դեպքով գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։