չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում հրշեջ-փրկարարները ժամանակին կանխել են առանձնատան խոհանոցում բռնկված հրդեհը

Ստեփանակերտում հրշեջ-փրկարարները ժամանակին կանխել են առանձնատան խոհանոցում բռնկված հրդեհը

Հունիսի 30-ին ժամը 19:59-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

 Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հավանական վտանգները կանխելու նպատակով, Ժամը 20:00-ին կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
 
Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը և լիկվիդացրել ժամը 20:08-ին:
 
Հրդեհի պատճառ է հանդիսացել բնակելի առանձնատան խոհանոցի գազի բալոնի անսարքությունը, որի արդյունքում վնասվել է խոհանոցի պատը 1մ2:
 
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է մշտապես պահպանել հակահրդեհային անվտանգության կաննոններն ու նորմերը՝ մասնավորապես գազի բալոնների օգտագործման ընթացքում:

  • Կիսվել: