երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ստենդավորվելու համար մարդը Գյումրիից Երևան չի հասնի․ Փաշինյանն այցելել է Գյումրիի բժշկական կենտրոն

Ստենդավորվելու համար մարդը Գյումրիից Երևան չի հասնի․ Փաշինյանն այցելել է Գյումրիի բժշկական կենտրոն

 
Այցելեցի Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ մատուցվում են ինվազիվ սրտաբանության ծառայություններ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծառայությունը հագեցվել է վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքավորմամբ, ինչը հնարավորություն է տալիս մարզում մատուցելու բարձրակարգ բուժօգնություն:
Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքը եւս համալրվել է նորագույն սարքավորումներով:
Ծրագրի ընդհանուր արժեքը 129 մլն 828 հազար դրամ է:

  • Կիսվել: