ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեղծվել է առցանց բժշկական հարթակ

Ստեղծվել է առցանց բժշկական հարթակ

Գործարկվել է միանգամայն նոր և անվճար բժշկական հարթակ ( Doctor Yan), որը հնարավորություն կտա ընտրելու բժիշկ` հիմնվելով տրամադրված մատչելի, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության վրա, տեղեկացնում են ԱՆ-ից:

՛՛Այցելուի համար հավելվածի հնարավորություններն են՝
 նշված քաղաքում գտնել տվյալ մասնագիտացմամբ գործող և գրանցված բոլոր բժիշկներին,
 կարդալ բժշկի կենսագրությունը,
 տեսնել տվյալ բժշկին այցելած այլ պացիենտների կարծիքները,
 տեսնել պարզ և օբյեկտիվ սանդղակ բժշկի առավելությունների և թերացումների մասին,
 առցանց օր և ժամ ամրագրել այցելության համար:

Android: https://play.google.com/store/apps/details…
IOS : https://apps.apple.com/am/app/doc-yan/id1505361288

Մանրամասներն այստեղ` http://moh.am/#1/3129՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: