կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ստամբուլում տեղի է ունեցել Դինքին օթեւանած «Կամպ Արմեն»–ի նոր շենքի հիմնարկեքը

Ստամբուլում տեղի է ունեցել Դինքին օթեւանած «Կամպ Արմեն»–ի նոր շենքի հիմնարկեքը

Ստամբուլի Թուզլա թաղամասում տեղի է ունեցել հայտնի «Կամպ Արմեն»–ի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը։

«Կամպ Արմենը» հանդիսացել է Ցեղասպանությունից հետո բազմաթիվ որբ հայ երեխաների օթեւանը։ Այնտեղ է մեծացել նաեւ Հրանտ Դինքը։

Պետությունը խլել էր «Կամպ Արմենը» հայ համայնքից, սակայն իրավական պայքարի արդյունքում այն վերադարձվել է։

Ստամբուլի քաղաքապետի աջակցությամբ կառուցվելու է նոր մասնաշենք, որ գիտակրթական օջախ է լինելու։

Մասնաշենքի ճարտարապետը Գեւորգ Օզքարագյոզն է։

  • Կիսվել: