հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ստացվելու է, որ մենք ավտոմեքենան վաճառելու ենք, փողը տանք պետությանը․ ավտոներկրողը՝ բողոքում է հարկային օրենսգրքի փոփոխություններից

Ստացվելու է, որ մենք ավտոմեքենան վաճառելու ենք, փողը տանք պետությանը․ ավտոներկրողը՝ բողոքում է հարկային օրենսգրքի փոփոխություններից

Ավտոներկրողներն բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց` դժգոհելով Հարկային օրենսգրքի փոփոխություններից։

Ըստ փոփոխությունների՝ պետությունը պարտավորեցրել է իրավաբանական անձանց մեքենաները վաճառել ավտոմեքենաների ինքնարժեքը 20 %-ով գերազանցող գնով։
 

«Մենք 20 % տոկոս շահույթ չենք ստանում, որ այդքան հարկ վճարենք։ Շատ վատ օրենք են ընդունել, ստացվելու է, որ մենք ավտոմեքենան վաճառելու ենք, փողը տանք պետությանը»,- ասաց ավտոներկրողներից մեկը։

  • Կիսվել: