երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստացվել է 34 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Ստացվել է 34 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 5․5 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 3․12 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 9000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 400 քմ,

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 200 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 800 քմ, Կութ գյուղում՝ 190 հա, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ,

Կոտայքի մարզի  Աբովյան քաղաքում՝ 2․63 հա, Հրազդան քաղաքում՝ 2․52 հա, Եղվարդ քաղաքում՝ 5800 քմ, Չարենցավան քաղաքում՝ 600 քմ, Ալափարս գյուղում՝ 700 քմ, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին՝ 300 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 4 հա, Գյումրի քաղաքում՝ 1300 քմ, Հացիկ գյուղում՝ 600 քմ, Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին՝ 500 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 200 քմ, Նորավան գյուղում՝ 9․3 հա,

Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ 1․5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 220․7 հա։

  • Կիսվել: