կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՍՇՎ-ի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում

ՍՇՎ-ի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով, ներառյալ՝ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն:
 
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 6 տարեկանից փոքր երեխաներն ամեն տարի ունենում են սուր շնչառական վարակի 6-8 էպիզոդ, ախտանշանները տևում են միջինը 14 օր:
 
«Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4-րդ օրերին: Վիրուսները կարող են մնալ ձեռքերին՝ դառնալով վարակի աղբյուր առնվազն մոտակա 2 ժամվա ընթացքում, որոշ վիրուսներ մակերեսների վրա կենսունակությունը պահում են առնվազն 1 օր: Այս մասնիկները վարակիչ են նաև օդում` արտազատվելով հազի, փռշտոցի, շնչառության ժամանակ:
 
Սենյակի խոնավացումը կարող է բարելավել դժվարացած շնչառությունը:
 
Հեղուկների բավարար քանակությունը օգնում է կանխարգելել ջրազրկումը:
 
Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի կողմից երեխայի զննումից հետո:
 
Խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում:
 
Վիտամին Ց-ի, Էխինացեայի, ցինկի օգտագործումը չունի ապացուցված արդյունավետություն սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժման հարցերում:
 
Ձեռքերի լվացումը, մակերեսների խոնավ սրբումը և սենյակի օդափոխումն ունեն արդյունավետ կանխարգելիչ նշանակություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: