կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջազգային հանրությանը դիմեց Ադրբեջանին զսպելու կոչով

Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջազգային հանրությանը դիմեց Ադրբեջանին զսպելու կոչով

Այսօր Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչով դիմեց միջազգային հանրությանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին՛՛:

 

 

 

  • Կիսվել: