երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սփյուռքը պետք է կարողանա մասնակցել Հայաստանի զարգացմանը. Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող

Սփյուռքը պետք է կարողանա մասնակցել Հայաստանի զարգացմանը. Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող

Հայաստանի առջև ծառացած խնդիրները շատ են, սակայն հնարավոր լուծումները ևս քիչ չեն։ Այս մասին այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գագաթնաժողովից ակնկալիքները շատ են։ Սփյուռք և Հայաստան կապերը տրանսֆորմացիայի պրոցեսում են։ Քանի որ հիմա աշխարհը առաջ է շարժվում՝ անհրաժեշտ է ստեղծել ստրատեգիկ համակարգ։ Ես հույս ունեմ, որ գագաթնաժողովից հետո կհասկանանք, թե ինչպես Սփյուռք-Հայաստան կապերը բարձր մակարդակի հասցնել՛՛:

Սփյուռքահայերից շատերը, ըստ Օհանյանի, չեն գտնում Հայաստանի հետ կապվելու մեխանիզմները։

՞՛Կարևոր է ստեղծել մեխանիզմներ, որոնցով սփյուռքի յուրաքանչյուր հայ կկարողանա պրոֆեսիոնալ առումով կապվել Հայաստանի հետ։ Սփյուռքը պետք է կարողանա մասնակցել Հայաստանի զարգացմանը՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: