շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմել են 102 սփյուռքահայ երիտասարդներ 24 երկրներից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմել են 102 սփյուռքահայ երիտասարդներ 24 երկրներից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմել են 102 սփյուռքահայ երիտասարդներ 24 երկրներից՝ Արգենտինայից մինչև Ավստրալիա, Բրազիլիայից մինչև Ֆրանսիա, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Շվեյցարիա, Իտալիա, Հնդկաստան ու Կանադա:

Ինչպես հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, հուլիսի ընթացքում կամփոփվեն բոլոր հայտերը, և նախնական փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն առցանց հարցազրույցի:

Ծրագրի նպատակն է ստեղծել սփյուռքահայ երիտասարդների դինամիկ ցանց, որը նրանց հնարավորություն կտա դառնալ հայրենիքի ներկայացուցիչներն իրենց համայնքներում:

  • Կիսվել: