կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սփյուռքի դպրոցների դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով

Սփյուռքի դպրոցների դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով

Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված են 56 ուսումնական ձեռնարկ ու դասագիրք (pdf ձևաչափով), ինչպես նաև 6 ուսումնաօժանդակ նյութ՝ էլեկտրոնային տարբերակով:

Ձեռնարկներն ու դասագրքերը տեղադրվել են ՀՀ մի շարք հրատարակչությունների հետ փոխադարձ համաձայնությամբ: Շտեմարանը պարբերաբար հարստացվելու է:

  • Կիսվել: