ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սպիտակում  17-ամյա պատանին անզգուշաբար կրակել է իր իսկ ձեռքին

Սպիտակում 17-ամյա պատանին անզգուշաբար կրակել է իր իսկ ձեռքին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ ձեռքի վնասվածքով բուժօգնություն է ստացել Գեղասար գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը տանը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կրակելիս պատանին անզգուշաբար վնասել է իրեն:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: