կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սպիտակի ոլորաններ տանող հատվածում վրացական համարանիշներով բեռնատարները երթևեկությունը կաթվածահար էին արել

Սպիտակի ոլորաններ տանող հատվածում վրացական համարանիշներով բեռնատարները երթևեկությունը կաթվածահար էին արել

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի ու Ապարանի ճանշինի փնթի աշխատանքի և որոշ «վայ վարորդների» ոչ ճիշտ ավտոմեքենա վարելու հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ջամշլու գյուղից դեպի Լոռու մարզ՝ Սպիտակի ոլորաններ տանող հատվածում վրացական համարանիշներով բեռնատարները, ժողովրդի լեզվով ասած, «մկրատ» էին արել, ինչի պատճառով էլ երթևեկությունը նշված վայրում կաթվածահար էր եղել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարները։Պարեկներն ու փրկարարները փրկարարական ավտոմեքենայով, հատուկ ճոպանների միջոցով, ավտոմեքենաները դուրս բերեցին երթևեկելի հատված, որից հետո Ապարանի ճանշինը ժամանեց ու սկսեց ճանապարհը մաքրել ձյան հաստ շերտից։

Այդ ընթացքում պարեկները ուժեղացված ծառայության էին իրականացնում։ Բարեբախտաբար, տուժածներ չկային։

  • Կիսվել: