ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սպիտակ քաղաքի Թիվ 1 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտակայքում քաղաքացին ընկել է հարակից ձորը

Սպիտակ քաղաքի Թիվ 1 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտակայքում քաղաքացին ընկել է հարակից ձորը

Նոյեմբերի 25-ին, ժամը 23։21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Թիվ 1 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտակայքում քաղաքացին ընկել է հարակից ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները պարանային աշխատանքների օգնությամբ տուժած Գ․ Հ․-ին (ծնված 1973 թ․) դուրս են բերել ձորից (մոտ 40 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: