երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 9-ին, ժամը 14։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: