չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ի և 30-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում օգոստոսի 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: