կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Մարզերում օգոստոսի 25-ին ժամանակ առ ժամանակ, օգոստոսի 28-ի կեսօրից հետո, օգոստոսի 26-ի և 29-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին, 26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, օգոստոսի 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 25-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

  • Կիսվել: