կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպասվում են տեղումներ և մառախուղ

Սպասվում են տեղումներ և մառախուղ

Հանրապետության տարածքում հունվարի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, հունվարի 12-ին և 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։

Երևանում հունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: