հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սպանություն Շիրակի մարզում. 35-ամյա տղամարդու սպանության կասկածանքով որոնվողները հարազատ եղբայրներ են

Սպանություն Շիրակի մարզում. 35-ամյա տղամարդու սպանության կասկածանքով որոնվողները հարազատ եղբայրներ են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի) ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ ղազարյանի), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Ղարիբյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Թորոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ գործողություններ,, պարզել են փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։

 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը և 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ, Հարությունյաին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

 

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին և Հ. Մալխասյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Կ. Տրդատյանները հարազատ եղբայրներ են։

 

  • Կիսվել: