կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպանություն Կոտայքի մարզում. Չարենցավանում, իր տանը, հայտնաբերել են համատիրության աշխատակցուհու դին՝ պարանոցի մասում կտրած հետքով

Սպանություն Կոտայքի մարզում. Չարենցավանում, իր տանը, հայտնաբերել են համատիրության աշխատակցուհու դին՝ պարանոցի մասում կտրած հետքով

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության  Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան  3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան,  որտեղ հայտնաբերել են կնոջ դի: 

Ոստիկանները նշված  թաղամասի  4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին՝ ննջասենյակի հատակին պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Մահացածը աշխատում էր Չարենցավան քաղաքի «Նարե» համատիրությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան  և հանցագործության  գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: