ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սպանություն՝ Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդը մահացել է, պարզվել է կասկածյալի ինքնությունը

Սպանություն՝ Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդը մահացել է, պարզվել է կասկածյալի ինքնությունը

Այսօր՝ հունիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Սևակ Նուրիջանյանն է, ով գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մոտ մեկ ժամ անց գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Շահբազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննիչները պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30–ի սահմաններում Բագրատունյաց 87/2 հասցեի հարակից վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Նուրիջանյանի և Արարատի մարզի բնակիչ, 56-ամյա Ռուդիկ Ղ.-ի միջև, որի ժամաակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ս. Նուրիջանյանի կրծքավանդակին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Ռ. Ղազարյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

  • Կիսվել: