կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սպանության փորձ՝ Ջրառատում․ 11 անգամ կրակել է հորը ճամփա չտված վարորդի վրա

Սպանության փորձ՝ Ջրառատում․ 11 անգամ կրակել է հորը ճամփա չտված վարորդի վրա

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մերձակայքում։ 

Պարզվում է՝ երեւեկության ընթացքում միմիանց չզիջելու հետեւանքով վիճաբանություն է առաջացել Մասիսի Նորամարգ գյուղի ազգության եզդի Խոդեդա Ֆ․-ի եւ Ապագա գյուղի բնակիչ Դավիթ Հ․-ի միջեւ։ 

Ճամփի վրա միմյանց ամենավերջին հայհոյանքները տալով Խոդեդան եւ Դավիթը չեն հանգստացել, թեմային ներգրավվել են վերջիններիս ընկերներն ու հարազատները։ Վիճաբանության մասնակիցները պայմանավորվել են հանդիպել Ջրառատի կամրջի մոտ։ Վեճն այնքան է թեժացել, որ Խոդեդայի որդիներից Քյարամ Ֆ․-ն ավտոմատով ավելի քան 11 անգամ կրակ է բացել իր հորը ճամփա չտված Դավիթ Հ․-ի եւ նրա ընկերների վրա։ 

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ոստիկանները Ապագա գյուղի դաշտերից հայտնաբերել Դավիթ Հ․-ի կրակաերթի տակ մնացած մեքենան։ Ավելի ուշ պարզվել է՝ սպանության փորձի օրը Դավիթը ոտքից հրազենային վիրավորում է ստացել։ 

Սպանության փորձը կատարողը՝ Քյարամ Ֆ․-ն փախուստի է դիմել, ոստիկաններն այս պահին աշխատանքներ են ձեռնարկում վերջինս հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: