հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպան

Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու  մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- նշված է հրամանագրի տեքստում։

Մեկ այլ հրամանագրով՝ վլադիմիր կարմիրշալյանը ետ է կանչվել Իսպանիայի թագավորությունում եվ Անդորրայի իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից:

  • Կիսվել: