երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջում

Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջում

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժող կողմը դատարանից պահանջել է 10 մլն դրամի փոխհատուցում՝ որպես հուղարկավորության և գերեզմանի կառուցման ծախս։

Միջնորդությունը ներկայացվել է օգոստոսի 13-ի նիստին, որի ընթացքում պետք է որոշվեր մեղավոր ճանաչված վարորդի՝ Արամ Նավասարդյանի պատժաչափը։

Սոնայի հայրը՝ Մնացական Մնացականյանը, անդրադարձել է պաշտպանական կողմի այն պնդումներին, թե իր դստեր գործողությունները կարող էին պայմանավորված լինել քաղաքական հայացքներով։

«Իմ աղջիկը նոր էր եկել Հայաստան։ Հավատալով Հայաստանում կատարվող փոփոխություններին՝ Դանիայի նման երկիրը թողեց ու եկավ այստեղ, դուստր ձեռնարկություն ձևավորեց»,- ասել է հայրը։

Նա նաև հայտնել է, որ վարչապետ Փաշինյանը զանգել ու ցավակցել է իրեն, սակայն համեմատություն է անցկացրել տեղի ունեցածի և այլ ավտովթարի միջև, ինչի հետ հայրը համաձայն չէ։

  • Կիսվել: