չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սոցիալական ցանցերը Հայաստանում․ որտեղ ինչքան մարդ կա

Սոցիալական ցանցերը Հայաստանում․ որտեղ ինչքան մարդ կա

Տարվա ավարտին արժե գնահատել, թե ինչ է կատարվում Հայաստանի սոցիալական ցանցերում, որտե՞ղ է լսարանը աճել, որտե՞ղ՝ տրանսֆորմացվել,-այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը media.am հարթակում․

«Մեծ հաշվով, հիմնականում լսարանները աճում են, կամ մնում են անփոփոխ։ Կան հարթակներ, որոնց վիճակագրությունը մեզ հստակ հայտնի չէ, քանի որ սոցիալական ցանցը չի տրամադրվում Հայաստանի լսարանի վերաբերյալ տեղեկատվություն։ Այդպիսինն է ՏիկՏոկը։

Մինք գիտենք, որ սոցցանցի լսարանը մեծ է, Հայաստանում հասնում է հարյուր հազարավոր օգտատերերի, բայց չունենք հստակ թվեր։ Նույնը վերաբերում է Տելեգրամին։ Այստեղ նույնպես հասկանալի է, որ լսարանը անընդհատ աճում է, սակայն հստակ վիճակագրություն չունենք։ Հարկավոր է հաշվի նստել այն փաստի հետ, որ լսարանների աճը նաև պայմանավորված է Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներով։

Նրանք արդեն սոցցանցերի կողմից դիտարկվում են որպես Հայաստանում գտնվող օգտատեր։ Երևի թե ռելոքանտների պատճառով է, որ Լինքդինի լսարանը Հայաստանում աճել, անցել է 320 հազարը։ Ֆեյսբուքի լսարանը արդեն մի քանի տարի է հասել է իր հագեցածության շեմին և չի աճում։ Այն, կախված հասարակական և քաղաքական իրավիճակից, տատանվում է 1,3- 1,5 միլիոն ամսեկան կտրվածքով օգտատերերի միջև։

Այստեղից արտագաղթել է հիմնականում երիտասարդությունը, որն իրեն շատ ավելի լավ է զգում Ինստագրամում, և մի փոքր մասն էլ՝ Թվիթերում։ Ինստագրամը վսահաբար լսարանի մեծությամբ մոտենում է Ֆեյսբուքին, այստեղ արդեն մոտ 1-1,1 միլիոն ակտիվ օգտատեր կա, և այս թիվը դանդաղ, բայց ամեն ամիս աճում է։ Ինստագրամի լսարանի մոտ երեք քառորդը մինչև 35 տարեկան օգտատերերն են։ Մինչդեռ Ֆեյսբուքում օգտատերերի կեսը 35 տարեկանից մեծ են։

Թվիթերը վերջապես բացեց Հայաստանի լսարանի վերաբերյալ վիճակագրությունը, և այստեղ ակտիվ համայնքի թիվը հասնում է 100 հազարի։ Թվիթերում օգտատերերի երկու երրորդը արական սեռի ներկայացուցիչ են։ Գերակշռող մասը՝ մինչև 35 տարեկան։ Անհայտ է մնում Փինթերեստի լսարանը, որը փոքր չէ։ Ամենայն հավանականությամբ, շատ իգականացված հարթակ է։ Բայց դա դեռ ենթադրություններ են, ավելի մանրամասն մենք կիմանանք տվյալները, երբ հարթակը վերջապես իր գովազդային հնարավորությունները կբացի Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է Յություբին, ապա այստեղ այցելու հանդիսանում են գրեթե բոլոր հայաստանյան ինտերնետից օգտվողները։ Իսկ այ որ մասն է հանդիսանում բուն Յություբում գրանցված․ օգտահաշիվ ունեցող՝ տվյալներ չկան։ Սրանք տվյալներ են, որոնք հասանելի են հարթակների գովազդային կառավարման վահանակներից»։

  • Կիսվել: