երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սոցիալական արդարություն, ներառականություն, հավասար հնարավորությունների խթանում. Բաթոյանը ներկայացրել է իր պատգամավորական գործունեության հաշվետվությունը

Սոցիալական արդարություն, ներառականություն, հավասար հնարավորությունների խթանում. Բաթոյանը ներկայացրել է իր պատգամավորական գործունեության հաշվետվությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պատգամավորական գործունեության ամփոփ հաշվետվությունը:

«2023-ին խորհրդարանական գործունեության իմ հիմնական ուղղությունները շարունակել են մնալ սոցիալական արդարությունը, ներառականությունը և հավասար հնարավորությունների խթանումը։

Այս նպատակով իրականացրել եմ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ քննարկումներ, մշակել եմ նախագծեր, ինչպես նաև իրականացրել եմ գործող օրենսդրության կիրարկման նկատմամբ վերահսկողական միջոցառումներ։

Տարվա ընթացքում աշխատել եմ ապահովել քաղաքացիների, տարբեր խմբերի շահերը ներկայացնող անձանց և կազմակերպությունների մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացում։

Գրեթե ամենօրյա պարբերականությամբ սոցցանցերի պաշտոնական էջերով ապահովել եմ իմ գործունեության մասին տեղեկության տրամադրումը և հետադարձ կապը քաղաքացիների հետ։

Այս գրառմամբ փորձել եմ ներկայացնել իմ պատգամավորական գործունեության ամփոփ հաշվետվությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

 

  • Կիսվել: