ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սոչիում սպանվածները հայեր են. մանրամասներ

Սոչիում սպանվածները հայեր են. մանրամասներ

Սոչիում այսօրվա սպանության զոհերն են 35-ամյա Անդրանիկ Մաթևոսյանը և 36-ամյա Ալբերտ Աղազյանը։ Այս մասին հայտնում է «Baza»-ն։

Սոչիում փոխհրաձգության ժամանակ երկու դատական կարգադրիչ է սպանվել։ 61-ամյա Վարդան Կոչյանը, ով նույնպես հայ է, կրակ է բացել կարգադրիչների վրա:

Նախնական տեղեկություններով, դատական կարգադրիչները գնացել են նրա տուն, որը դատարանի որոշմամբ պետք է քանդվի: Տանտերը սկսել է կրակել, արդյունքում 3 կարգադրիչներից երկուսը մահացել են, երրորդը կարողացել է հեռանալ:

Տղամարդն ձերբակալված է:

  • Կիսվել: