Սննդային թունավորումները նվազել են, վթարներով պայմանավորված կանչերն՝ ավելացել
Շտապօգնության կանչերի թիվը տոնական օրերին ավելի է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մասնագետները վստահեցնում են, սակայն, որ կտրուկ նվազել են սննդային թունավորման դեպքերը: Կանչերն ավելի շատ լինում են սիրտ-անոթային հիվանդությունների և վթարների պատճառով: