հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սլովենիան դարձել է կորոնավիրուսը հաղթահարած առաջին եվրոպական երկիրը

Սլովենիան դարձել է կորոնավիրուսը հաղթահարած առաջին եվրոպական երկիրը

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտարարել է երկրում կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով France Presse-ին։

Այսպիսով, Սլովենիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որ հայտարարեց վարակի տարածման ավարտի մասին:

ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համավարակ, որից հետո երկրները կարանտինի ռեժիմ մտցրեցին իրենց երկրներում։ Սլովենիայում կարանտինի ռեժիմը մտցվեց մարտի 16-ին:

Կառավարության որոշմամբ՝ Սլովենիան սահմանները կբացի Եվրամիության երկրների բոլոր քաղաքացիների համար, իսկ Սլովենիա ժամանող այն քաղաքացիները, որոնք չունեն մշտական կացության իրավունք պարտավորված են լինելու կարանտինի մեջ գտնվել 14 օր:

Մայիսի 18-ից երկրում կբացվեն սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները:

Ըստ աղբյուրի, 2 մլն բնակչությամբ երկրում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7-ից քիչ դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Սլովենիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1464 և մահվան 103 դեպք։

  • Կիսվել: