ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախցիներին՝ իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու համար պետք է ապահովել բոլոր հնարավորություններով․ Աբրահամյան

Արցախցիներին՝ իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու համար պետք է ապահովել բոլոր հնարավորություններով․ Աբրահամյան

Արցախցիների` իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքներում բոլորիս նպատակը պահելու համար, պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով` կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող են:

Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել` աստիճանաբար դրանք վերածելով զարգացման և հնարավորությունների ստեղծման»,- գրել է նա:

  • Կիսվել: