ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 «Скиталецът»` Բուլղարիայի ՊՆ հեռուստաալիքը փաստավավերագրական ֆիլմ է  նկարահանել և ցուցադրել Գարեգին Նժդեհի մասին (տեսանյութ)

«Скиталецът»` Բուլղարիայի ՊՆ հեռուստաալիքը փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել և ցուցադրել Գարեգին Նժդեհի մասին (տեսանյութ)

Բուլղարիայի ՊՆ հեռուստաալիքը փաստավավերագրական ֆիլմ է  նկարահանել և ցուցադրել հայազգի հերոս Գարեգին Նժդեհի մասին:

«Скиталецът»  ֆիլմում մանրամասն ներկայացված է Նժդեհի կենսագրությունը, նրա ավանդը Բալկանյան պատերազմում, բուլղար ժողովրդի ազատագրական մարտերում նրա հերոսական ուղին:

Հատկանշական է, որ ֆիլմի ստեղծման գաղափարը հենց  Բուլղարիայի ՊՆ հեռուստաընկերության է: Ֆիլմի ստեղծումը ֆինանսավորել է պետությունը: Այն արժանացել է բավական մեծ լսարանի ուշադրությանը:

Ֆիլմի ստեղծման գաղափարը հեռուստաընկերության ղեկավարության մոտ առաջացել է Բուլղարիայում բնակվող հայազգի գործարար-բարերար Կարեն Ալեքսանյանի տեղի թերթերից մեկին տված հարցազրույցից հետո, որում նա ներկայացրել է Նժդեհի ավանդը Բալկանյան պատերազմում և բուլղար ժողովրդի մղած ազատագրական պայքարում:

«Հարցազրույցից հետո ինձ հետ կապ հաստատեց Բուլղարիայի ՊՆ հեռուստաընկերության պրոդյուսեր Կամելա Ալեքսանդրովան` նշելով, որ ցանկանում են Նժդեհի մասին ֆիլմ պատրաստել: Նա խնդրեց ինձ տրամադրել արխիվային փաստաթղթեր և հարցազրույց տալ»,- InfoPort.am-ի հետ զրույցում պատմեց Ալեքսանյանը:

Նշենք, որ Ալեքսանյանը վճռորոշ է Կիրիլյան տառերի համալիրի տարածում` գրողների պուրակում տեղադրել նաև Նժդեհի կիսանդրին:

Ալեքսանյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք նաև, թե ինչ իրավիճակ է Բուլղարիայում` հաշվի առնելով , որ այս օրերին հայերի և ադրբեջանցիների միջև աշխարհի տարբեր երկրներում բախումներ են տեղի ունենում: Այս առնչությամբ Ալեքսանյանը հավաստեց, որ Բուլղարիայում իրավիճակը հանգիստ է` բախումներ չեն եղել, հիմա էլ չկան և իրավիճակի սրացման նախադրյալներ էլ չկան:

  • Կիսվել: