երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինտիմ ֆիլմ է. հոլանդական ֆիլմարտադրող ընկերությունը՝ «Մել»-ի մասին

Ինտիմ ֆիլմ է. հոլանդական ֆիլմարտադրող ընկերությունը՝ «Մել»-ի մասին

WindmillFilm հոլանդական ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացրել է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարագրությունը:

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Իննա Սահակյանն է։

Ըստ WindmillFilm -ի՝ «Մել»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկի՝ Մելինե Դալուզյանի մասին:

Նշվում է, որ նա ժամանակին եղել է սիրված չեմպիոն, մեդալներ է ստացել, գրանցել համաշխարհային ռեկորդներ:

«Նրա համբավը փոխակերպվեց անվանարկման, երբ հրապարակային դարձավ նրա՝ տրանսգենդեր լինելը: Ֆիլմը պատմություն է, որը ներկայացնում է ինքնադրսևորման և ավանդական բիրտ հասարակության միջև կյանքերի շրջադարձը:

«Ֆիլմում հարցադրում է արվում՝ ո՞րն է այն գինը, որն անձը պիտի վճարի, որպեսզի դառնա այն մարդը, ինչպիսին ինքն իրականում է: Եթե այդ գինը քո ընտանիքն է, ընկերները և նույնիսկ՝ հայրենիքը, ապա արժե՞ արդյոք»,-այսպես է WindmillFilm-ը ներկայացնում «Մել» ֆիլը:

  • Կիսվել: