չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
1 աշխատող, 2 ամսվա պատմություն․ Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն ստացավ

1 աշխատող, 2 ամսվա պատմություն․ Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն ստացավ

Այսօր Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան, գրում է fip.am-ը:

Հատկանշական է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝  այս տարվա հունիսի 4-ին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է առաջարկվող ներդրումային ծրագիրը, կազմակերպության հիմնադիրների ու նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալները։

Վարդերի ջերմոցային բիզնես՝ արտահանման համար

Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներկրել ջերմոցների կառուցման համար անհրաժեշտ 1․1 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումներ ու դրանց բաղկացուցիչ մասեր։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել է 57 մլն դրամ։

Ըստ որոշման նախագծի՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։

Կազմակերպության ներդրումային ծրագրի իրականացման համար սահմանված է 3 տարի՝ 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև 2028 թվականի հուլիսի 7-ը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2․1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: