հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անհաջողությունը հետապնդում է կինոդերասան Բոլդուինին

Անհաջողությունը հետապնդում է կինոդերասան Բոլդուինին

Հիվանդանոց է տեղափոխվել Բոլդուինի «Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի ևս մեկ անդամ, այս անգամ՝ սարդի կծելու պատճառով՝ հայտնում է Sky News-ը:

Ֆիլմի նկարահանման հրապարակը կարգի բերելու ժամանակ շագանակագույն թունավոր սարդը, որը տարածված է Հյուսիսային Ամերիկայում, կծել է լուսավորող Ջեյսոն Միլլերին։ Տղամարդուն այս պահին սպառնում է ձեռքի անդամահատում։ Ախտանիշները, այդ թվում հյուսվածքների նեկրոզն ու սեփսիսը, ի հայտ են եկել մի քանի օրվա ընթացքում:

Համացանցում այժմ դրամահավաք է կազմակերպվել տուժածի բուժման համար։

Ֆիլմի նկարահանումները դադարեցվել էին այն բանից հետո, երբ տեսարաններից մեկի ժամանակ դերասան Ալեք Բոլդուինը ռեկվիզիտ ատրճանակից կրակել էր՝ սպանելով օպերատոր Գալինա Հաթչինսին, վիրավորելով ռեժիսորին։ Ոստիկանությունը պարզում է, թե ատրճանակում ինչու են մարտական ​​փամփուշտներ եղել։

  • Կիսվել: