կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սիսիանում մարդիկ ցնծության մեջ են, Արցախում նույն ժամին մարդիկ հացի հերթերի մեջ են․ ընտրության առջև ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Սիսիանում մարդիկ ցնծության մեջ են, Արցախում նույն ժամին մարդիկ հացի հերթերի մեջ են․ ընտրության առջև ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Սիսիանում հազարավոր մարդիկ ցնծության մեջ են, Արցախում նույն ժամին մարդիկ հացի հերթերի մեջ են։ Երբ նայում ես Սիսիանում առաջնորդող մարդկանց դեմքերը, հրճվանքի, ցնծության մեջ են, կարծես մի քանի կիլոմետր վերև ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս մասին իր քարոզում ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը նաև նշել է. «Ընտրության առջև ենք կանգնած՝ դժվար լեռը բարձրանա՞լ, թե՞ մնալ ստորոտի մթի մեջ առանց հասկանալու, թե էլ ինչու ենք ապրում։ Սա ծանր ընտրություն է, բայց քաղցր, հաղթող մարդու ընտրություն է  եթե ընտրում է  լեռը բարձրանալ և այլակերպվել։ Դա պարտվող մարդու համար չէ։ Պարտվող մարդը խոսացող, բամբասող, չարախոսող, ինքն իր կյանքի իմաստն այդ անիմաստությամբ արժևորող, բայց այնտեղ չկա բովանդակություն»։

  • Կիսվել: