կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիսիանում առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր

Սիսիանում առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված 2 դեպքով առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր։

Առգրավված ձուկը հանձնվել է Սիսիան համայնքի թիվ 1 և 2 նախաուսումնական հաստատություններին, իսկ ձկնորսական ցանցերը ոչնչացվել են։

Արձանագրված դեպքերով Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ։

Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

  • Կիսվել: