շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը. տուժածները հոսպիտալացվել են

Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը. տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «BMW » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Պ․ , ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Պ․-ն, ուղևորներ Ա․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Վ․ Զ․-ն (ծնված 2006 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Վ. Զ․-ին պատգարակել դեպի շտապօգնության ավտոմեքենա։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

  • Կիսվել: