Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերը ՀՀ անձնագիր կարող են ստանալ այդ երկրների դեսպանատներում
Գործադիրի նիստում ընդունվեց որոշման նախագիծ, որի համաձայն մեկ տարով երկարաձգվեց այն դրույթի գործողության ժամկետը, ըստ որի, Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին հնարավորություն է տրվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այս որոշման գործողությունը տարածվում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: Ելնելով իրավիճակից՝ անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել նշված ժամկետով, որպեսզի Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում բնակվող քաղաքացիները մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ վերը նշված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: