Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին բեռնատար է կողաշրջվել լուսանկարներ
Այսօր, սեպտոմբերի 21-ին Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին բեռնատար մեքենա է կողաշրջվել։ Կողաշրջման պատճառ է հանդիսացել ճանապարհաեզրերի բարձրությունը, գրում է jnews.ge-ն:
Նորակառույց ճանապարհը բարձր է և եզրերը կտրուկ, այդ իսկ պատճառով էլ վերջին շրջանում, գրեթե ամեն օր նմանատիպ վթար է լինում:
Կողաշրջված բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նինոծմինդայի հիվանդանոց։
Հիշեցնենք, որ այս ճանապարհահատվածը օգտագործման է հանձնվել օգոստոսի վերջերին։





