ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուզում եմ, որ մեր երկրում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը. Անահիտ Ավանեսյան

Ուզում եմ, որ մեր երկրում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների առթիվ։

«Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է:

Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:
Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:

Սիրելի՛ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»,-նշված է ուղերձում:

  • Կիսվել: