ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Սիրեկան-սիրուհի հարաբերություններն օրենքում չեն ճանաչվում որպես ընտանեկան հարաբերություններ, ուստի պետությունը պաշտպանություն չի տրամադրում. իրավապաշտպան

Սիրեկան-սիրուհի հարաբերություններն օրենքում չեն ճանաչվում որպես ընտանեկան հարաբերություններ, ուստի պետությունը պաշտպանություն չի տրամադրում. իրավապաշտպան

Սիրեկան-սիրուհի հարաբերություններն օրենքում չեն ճանաչվում որպես ընտանեկան հարաբերություններ, ուստի պետությունը պաշտպանություն չի տրամադրում։ 
Այս մասին «Ընտանեկան բռնության մասին օրենքը ինչպե՞ս կազդի բռնության զոհերի վրա» խորագրով քնարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

«Մեր շահառուների գերակշիռ մասը չունեն համատեղ կենցաղ, նրանք կամ նշանվածներ են, կամ սիրեկան-սիրուհի հարաբերություններ ունեն, որոնք օրենքը չէր ճանաչում որպես ընտանեկան հարաբերություններ:

Այս դեպքում լուծվում է նաև այն խնդիրը, երբ կինը գալիս էր, ասում էր, որ չի կարողանում խզել այդ հարաբերութունները, որովհետև չկային որևէ իրավական հարաբերություններ, այսինքն իրավաբանորեն ոչ մի հարց չկար: Պետությունը նրանց պաշտպանություն չէր տրամադրում, որովհետև օրենքի շրջանակներում այդ հարաբերությունները ճանաչված չէին որպես կարգավորման միջոց»,- ասաց նա:

  • Կիսվել: